Ինչու՞ է AQI-ը տատանվում, և ի՞նչ է դա նշանակում:

AQI vary am 1

Շատերը հաճախ հարցնում են՝ որտեղից եմ ես գտել AQI-ի 300+ ցուցանիշը, մանավանդ երբ իրենց ստուգելու ժամանակ ցուցանիշը ավելի ցածր է լինում: 

Այս ամենը կարող է շփոթեցնող լինել, ուստի եկեք հասկանանք՝ ի՞նչ է AQI (Air Quality Index)-ը, և ինչու՞ է այն տատանվում, լինի ժամից ժամ, թե օրեցօր:

Ի՞նչ է AQI-ը:

AQI-ը սանդղակ է, որը օգնում է չափել օդի աղտոտվածության մակարդակը և իր ազդեցությունը մարդկանց առողջության վրա: Այն հաշվի է առնում մի քանի աղտոտիչներ, օրինակ՝ PM2.5(մանր մասնիկներ), PM10, ազոտի երկօքսիդ (NO2), ծծմբի երկօքսիդ (SO2), օզոն (O3) և ածխածնի մոնօքսիդ (CO):

Երևանում AQI-ը չափվում է հատակի վրա գտնվող չափիչ կայանների միջոցով, որոնք տրամադրված են IQAir-ի կողմից, որը օդի որակը ապահովող տեխնոլոգիաների կազմակերպություն է՝ Գերմանիայում պատրաստված չափիչ կայաններով: Կազմակերպությունը հիմնադրվել է 1963-ին և իր գլխավոր գրասենյակը Շվեյցարիայում է:

Այս կայանները վերը նշված աղտոտիչները հաշվի առնելով արձանագրում են օդի աղտոտվածութան չափն այդ պահին: Այնուհետև, ստացված ինֆորմացիայի միջոցով հաշվում են AQI-ը, որը ցույց է տալիս օդի աղտոտվածության ամբողջական որակը ցանկացած պահին:

Աղտոտիչներից յուրաքանչյուրը կարող է մեր առողջության վրա տարբեր ձևերով ազդել, և AQI-ի արժեքը մեզ օգնում է հասկանալ ինչքան ապահով կամ վտանգավոր է օդը շնչելն այդ ժամանակ.

🟢 0-50. Լավ 

🟡 51-100. Միջին

🟠 101-150. Վատ Խոցելի Խմբերի Համար

🔴 151-200. Վնասակար

🟣 201-300. Շատ Վնասակար

🔵 300+. ՎՏԱՆԳԱՎՈՐ

Yerevan is suffocating 2

Ինչու՞ է AQI-ը տատանվում:

1. Տարբերություններ օրվա տարբեր ժամերին.

Աղտոտվածության մակարդակը կարող է փոփոխվել երթևեկության, եղանակի պայմանների (ուժեղ քամիներ, անձրև, ձյուն, խոնավության աստիճան) և ջերմաստիճանի պատճառով: Օրինակ՝ ծանրաբեռնված աշխատանքային ժամերին տրանսպորտային միջոցների արտանետումները կարող են աճել՝  AQI-ի աճի պատճառ դառնալով: Խոնավության ավելի բարձր մակարդակները կարող են նպաստել աղտոտիչների, ինչպիսիք են տարբեր մասնիկները, միավորմանը՝ դարձնելով նրանց ավելի ծանր և ավելի արագ իջեցնելով գետնի հատակ, մթնոլորտում մնալու փոխարեն:

2. Տարբերություններ օրերի ընթացքում.

Տարբեր գործոններ, ինչպիսիք են արդյունաբերական արտանետումները, շինարարությունից առաջացած փոշին, փոշու փոթորիկները կամ նույնիսկ վառելիքի այրման մեթոդները, զգալիորեն ազդում են AQI-ի վրա օրական ցուցանիշի վրա:

3. Տարբերություններ ամիսների ընթացքում.

Ավելի ցուրտ ամիսներին, Երևանում տեղի է ունենաւմ ավազանի ազդեցությունը, որի ժամանակ սառը օդը հայտնվում է ավելի տաք օդի շերտի տակ: Բացի այդ, տարվա այդ ընթացքում քաղաքում սովորաբար ուժեղ քամիները բացակայում են: Այս եղանակային պայմանները չեն կանխում են աղտոտիչների տարածումը և առաջացնում են դրանց կուտակում, ինչն էլ հանգեցնում է AQI-ի բարձր մակարդակի:

Ավելի տաք ամիսներին ավելի քիչ քանակով աղտոտիչներ են գտնվում օդի շերտերում՝ հանգեցնելով AQI-ի զգալիորեն ցածր ցուցանիշի(հիմնականում դեղին կամ կանաչ): Քանի որ օզոնը կայուն է մնում շոգ պայմաններում, այն կարող է ռիսկային համարվել և չնայած նրան, որ այն միգուցե շատ չի ազդում AQI-ի վրա, շատ ավտոմեքենաներով տարածքներում օզոնը միևնույն է կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ:

Ինչու՞ են ամսական և տարեկան միջին ցուցանիշները կարևոր:

Երբ ամռանը տեսնում ենք, որ AQI-ի մակարդակը կանաչ է կամ դեղին, կարելի է մտածել, որ աղտոտվածության խնդիր չկա: Բայց երկարաժամկետ ցուցանիշները հասկանալու համար չափազանց կարևոր է AQI-ի միջինացված արժեքով առաջնորդվել, ոչ թե ակնթարթային տվյլաներով:

Հայաստանի օդի աղտոտվածության միջինացված տարեկան տվյալները գերազանցել են ԱՀԿ ուղեցույցը 5-ից 9 անգամ վերջին տարիների ընթացքում (2020-ի տվյալները 5 անգամ են գերազանցել, քանի որ COVID-ի ժամանակ ավտոմեքենաները շատ չէին օգտագործվում):

maqurod.am-ում Դուք կարող եք գտնել 2023(շուտով 2024) թվականի բոլոր ամիսների PM2.5 մակարդակները, որոնցում օգտագործվում են IQAir-ից վերցված տվյալները:

Եկեք շարունակենք ու բարձրացնենք իրազեկության մակարդակը և Երևանի օդի աղտոտվածության մակարդակի փոփոխության մասնիկ դառնանք: Եղե՜ք տեղեկացված և շարունակեք պայքարել բոլորիս մաքուր օդի համար: