Երևանը խեղդվում է.
գործեք նախքան կյանքեր կորցնելը

Երևանը բախվել է հանրային առողջական արտակարգ իրավիճակի: Air Quality Index(AQI)-ի մակարդակը անընդհատ գերազանցում է 300-ը, այն օդը, որ մենք շնչում ենք թունավոր է՝ հավասարազոր լինելով օրական 20-30 ծխախոտ ծխելուն:

Սրտի հիվանդություններով պայմանավորված մահերի 16%-ը օդի աղտոտվածությունից է: Աղբյուր:

Օդի աղտոտվածությունը 2023-ին

Jan 23 1
Feb 23 1
Mar 23 1
Apr 23 1
May 23 1
Jun 23 1
Jul 23 1
Aug 23 1
Sep 23
Oct 23 1
Nov 23 1
Dec 23 1
Jan 23 1
Feb 23 1
Mar 23 1
Apr 23 1
May 23 1
Jun 23 1
Jul 23 1
Aug 23 1
Sep 23
Oct 23 1
Nov 23 1
Dec 23 1
Դատա IQAir-ից, որը վերցվել է համայնքներում գործող հսկող կայաններից:

Հայաստանում օդի աղտոտվածության մակարդակը 9 անգամ գերազանցում է ԱՀԿ-ի անվտանգության շեմը։ Աղբյուր:

AQI Դատան Ուղիղ Եթերով

Ուղիղ եթերով դատա IQAir-ից, որը վերցվել է համայնքներում գործող հսկող կայաններից:

0 - 50

Լավ
Վայելեք Ձեր ժամանակը բացօթյա տարածքներում:
Կարող եք բացել պատուհանները և օդափոխել Ձեր տունը:

51 - 100

Միջին
Խոցելի խմբերը* պետք է զգալիորեն քչացնեն անց կացրած ժամանակը դրսում:
Խուսափեք փակ տարածքները դրսից եկած օդով օդափոխելուց:

101 - 150

Վատ Խոցելի Խմբերի Համար*
Բոլորը աչքերի, մաշկի և կոկորդի գրգռման ռիսկի տակ են:
Բոլորը շնչառական խնդիրների ռիսկի տակ են:
Հասարակությունը պետք է զգալիորեն քչացնի դրսում անց կացրած ժամանակը:
Խոցելի խմբերը* պետք է ընդհանրապես դրսում չլինեն:
Օդափոխումը չի խրախուսվում:
Օդը մաքրող սարքերը խորհուրդ են տրվում:

151 - 200

Վնասակար
Բոլորը սրտի և թոքերի վիճակի վատթարացման ռիսկի տակ են:
Գնացեք դուրս միայն դիմակ կրելով:
Օդափոխումը չի խրախուսվում:
Խորհուրդ է տրվում օգտագործել օդը մաքրող սարքեր:

201 - 300

Շատ Վնասակար
Ազգային առողջական ահազանգ, բոլորի սրտի և թոքերի վիճակի ակնառու վատթարացում:
Գնացեք դուրս միայն դիմակ կրելով:
Խոցելի խմբերը* պետք է մնան ներսում:
Օդափոխումը չի խրախուսվում:
Օդը մաքրող սարքերը խստորեն խորհուրդ են տրվում:

300+

ՎՏԱՆԳԱՎՈՐ
Արտակարգ իրավիճակ:
Բոլորը սրտանոթային և շնչառական հիվանդությունների զարգացման ռիսկի տակ են:
Մնացեք տանը:
Օդափոխումը չի խրախուսվում:
Օդը մաքրող սարքերը խստորեն խորհուրդ են տրվում:
*Խոցելի խմբերը բոլոր դասակարգերի համար ներառում են երեխաներին, ծերերին, հղի մարդկանց կամ անձանց, ովքեր ունեն սիրտ-թոքային հիվանդություններ:

Երևանի օդի աղտոտվածության 90%-ը տրանսպորտային միջոցներից է: Աղբյուր:

Մեր բնակչության մոտ բարձր է հետևյալ հիվանդությունների ռիսկը.

Մեր երեխաների մոտ բարձր է հետևյալ հիվանդությունների ռիսկը.

Օդի աղտոտվածության հետևանքով առողջությանը հասցվող տարեկանվնասը տնտեսությանը հասցնում է ՀՆԱ-ի մինչև 10,6% վնաս: Աղբյուր:

Ինչու՞ է Երևանում ավելի վատ

Երևանի օդի խիստ աղտոտվածությունը, հատկապես ձմռանը, պայմանավորված է նրա հատուկ աշխարհագրական առանձնահատկությունների, մարդկային գործունեության և ոչ համարժեք քաղաքաշինության համակցությամբ:

🚗

Կատալիզատորների համատարած հեռացումը (անօրինական է զարգացած երկրներում) հանգեցրել է թունավոր գազերի ավելցուկային արտանետումների:

🌄

Երևանը գտնվում է հովտում, որտեղ կուտակվում է աղտոտված օդը: Ավելի արտահայտված է հատկապես ձմռանը, երբ սառը օդը հայտնվում է ավելի տաք օդի շերտի տակ:

🌲

Շրջակա տարածքները ենթարկվել են զգալի անտառահատումների՝ նվազեցնելով աղտոտիչների համար խոչընդոտ հանդիսացող կանաչապատ տարածքները:

🏭

Գործարաններն ու էլեկտրակայաններն արտանետում են թափոններ՝ արտանետումների ժամանակակից կանոնակարգերի ծայրահեղ բացակայության պայմաններում:

🏗

Չկանոնակարգված շինհրապարակներն ու հանքարդյունաբերությունը փոշի են արտանետում՝ առանց որևէ արգելող կամ կանխող միջոցների:

🔥

Ջեռուցման համար ցածրորակ վառելիքի օգտագործումը. Սովետաշենի աղբավայրը ծխացող թափոններից թունավոր գոլորշի է արտանետում:

«PM2.5 խտության յուրաքանչյուր 10 մկգ/մ³ աճի դեպքում բոլոր պատճառներով մահացություններւ աճում են 16%-ով»: Աղբյուր:

Մենք պահանջում ենք

Ներկայումս Հայաստանում PM2.5-ի (մանր մասնիկների) իրավական չափորոշիչներ չկան, չնայած Հայաստանի օդը 9 անգամ գերազանցում է ԱՀԿ-ի օդի որակի ուղեցույցը։

Կարևոր է հանրային առողջության պահպանման և օդի որակի բարելավման համար ընդունելի չափորոշիչների սահմանումը:

1. Օդի որակի համապարփակ մոնիտորինգ և հանրային թափանցիկություն

Հայաստանում ներկայումս բացակայում են օդի որակի պրոֆեսիոնալ մակարդակի մոնիտորներ, որոնք սովորաբար օգտագործվում են այլ երկրների կողմից՝ օդի որակի արդյունավետ կառավարում ստեղծելու համար: Թեև կառավարությունը նախաձեռնել է ձեռք բերել երկու նման սարքեր և ևս երեքը ապագայում, դա չի համապատասխանում առաջարկվող ստանդարտներին: Քաղաքային բնակավայրերի համար խորհուրդ է տրվում ունենալ մեկ մոնիտոր 10–20 կմ²-ու վրա, ինչը նշանակում է, որ Երևանին իր չափերով իդեալական դեպքում անհրաժեշտ կլիներ առնվազն 20 մոնիտոր:

Այս անհրաժեշտությունը հատկապես արդի է Երևանում՝ նրա բազմազան տեղագրության, հողի բազմատեսակ օգտագործման և երթևեկության տարբեր ձևերի պատճառով, որոնք հանգեցնում են օդի որակի զգալի տատանումներին ամբողջ քաղաքում:

Նույնքան կարևոր է ապահովել, որ այս մոնիտորների կողմից հավաքագրված տվյալները հասանելի լինեն հանրությանը: Օդի որակի տվյալների մասին թափանցիկությունը ոչ միայն օգնում է անհատներին լինել տեղեկացված, այլ նաև թույլ է տալիս ձեռնարկել նախազգուշական միջոցներ իրենց առողջությունը պաշտպանելու համար: Տեղեկացված լինելը հնարավորություն է տալիս օդի որակը չափող սարքերի չափաբերումը դարձնել ավելի մատչելի, ծածկույթի ընդլայնում է սարքերի ցանցն ու մոնիտորինգը ամբողջ երկրում:

2. Պաշտպանել խոցելիներին և սահմանել օդի որակի մասին նախազգուշացումներ

Երեխաներին, տարեցներին և հիվանդներին ` նրանց, ովքեր առավել վտանգված են օդի աղտոտվածության վնասակար հետևանքներից, պաշտպանելու համար դպրոցներում, հիվանդանոցներում և հանրային տարածքներում տեղադրել օդը մաքրող սարքեր: Բացի այդ, կառավարությունը պետք է հրապարակի հանրային առողջության վերաբերյալ ցուցումներ, երբ աղտոտվածության մակարդակը գերազանցում է անվտանգ սահմանները՝ խրախուսելով մարդկանց մնալ տանը վտանգավոր ժամանակ:

Օրինակ, Եվրամիությունում հանրային նախազգուշացումները հաճախ տրվում են, երբ PM2.5-ի մակարդակը 24 ժամվա ընթացքում գերազանցում է 50 մկգ/մ³-ը, ընդ որում մակարդակների բարձրացման հետ ավելի խիստ միջոցներ են ձեռնարկվում: Փարիզի և Լոնդոնի նման քաղաքներում բարձր աղտոտվածության օրերն ուղեկցվում են կառավարության առաջարկներով՝ սահմանափակելու բացօթյա գործունեությունը, հատկապես խոցելի խմբերի համար: Նմանատիպ համակարգը Հայաստանում կօգնի պաշտպանել հանրային առողջությունը ծանր աղտոտվածության ժամանակ:

3. Մեքենաների արտանետումների սահմանափակումներ

Բոլոր մեքենաները պետք է ունենան կատալիտիկ փոխարկիչներ և կիրառվեն տույժեր՝ ընդունված նորմերին չհամապատասխանելու դեպքում:

Արտանետումների պարտադիր փորձարկում իրականացնել ՝ ուղղված ամենահին և ամենաաղտոտող մեքենաների դեմ:

Քաղաքի կենտրոնը դարձրեք ծայրահեղ ցածր արտանետումների գոտի: Քաղաքի կենտրոնում երթևեկելու համար մեքենաները պետք է համապատասխանեն արտանետումների և անվտանգության հատուկ չափանիշներին:

4. Հասարակական տրանսպորտ

Բարձրացնել հասարակական տրանսպորտի արդյունավետությունն ու հաճախականությունը՝ մեքենաներից կախվածությունը նվազեցնելու համար:

Ըստ Սպառողների խորհրդատվական կենտրոնի ղեկավարի, Հայաստանի հասարակական տրանսպորտը ամենավատն է ամբողջ հետ-ԽՍՀՄում։ 1991 թվականի ՀՀ-ի անկախացումից ի վեր Հայաստանը մետրոյի համակարգին ավելացրել է ընդամենը մեկ լրացուցիչ գիծ (1996 թ.):

Շատ կարևոր է մետրոյի գծերի ավելացումը բարձր բնակեցված վայրերում:

5. Թափոնների պատշաճ մշակում

Սովետաշենի աղբավայրն ի սկզբանե չի նախագծվել կամ կառուցվել որևէ ճանաչված ստանդարտների համապատասխան և չի համապատասխանում միջազգային, տեխնիկական, բնապահպանական ու սանիտարական պահանջներին:

Այն գործում է բացառապես որպես աղբի կուտակման վայր և վերջին տարիներին հաճախակի հրդեհվել և ինքնաայրվել է:

Այս հրդեհներն արտազատում են թունավոր նյութեր, այդ թվում՝ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ վնասակար աղտոտիչներ՝ խիստ վտանգելով օդի որակը: Այս խնդրի լուծման համար անհապաղ գործողություններ են անհրաժեշտ:

6. Անտառապատում և կանաչ տարածքներ

Շատացնել կանաչ տարածքները քաղաքում և իրականացնել զանգվածային անտառապատում Երևանում ու իր շրջակայքում:

2024 թվականին Երևանում մեկնարկել է ծառերի փոխարինման ծրագիրը։ Երևանի կենտրոնում հատվել են բազմամյա ծառերը, որոնք փոխարինվել են նորերով, որոնք լինելով մանր և սաղարթ չունենալով՝ չեն կարողանում լիարժեք փոշին կլանող գործառույթ կատարել։ Պետք է շեշտը դնել ամբողջ տարվա ընթացքում, սաղարթներով հարուստ ծառատունկի վրա:

7. Արդյունաբերական և շինարարական կանոնակարգեր

Սահմանել և կիրառել աղտոտման խիստ սահմանափակումներ գործարանների և արդյունաբերական կառույցների վրա: Օրինակ, ընդամենը երկու տարի առաջ կառուցված բիտումի և նավթի քսայուղերի գործարանը չի համապատասխանում անվտանգության նորմերին։

Պահանջել, որպեսզի տեղադրվեն փոշու քանակությունը օդում հաշվող համակարգեր շինհրապարակներում և հանքարդյունաբերական աշխատանքների կատարման վայրերում:

Հայտնի քաղցկեղածին նյութերը, ինչպիսին ասբեստն է, դեռևս օգտագործվում են Հայաստանի տանիքների շիֆերներում , չնայած 2000-ականներից ի վեր գրեթե ամբողջ աշխարհում արգելված լինելուն: Ասբեստի մանրաթելերը օդում մահացու են և այն պետք է լինի արգելված նյութ՝ համապատասխան հեռացման ենթակառուցվածքով:

8. Հանքարդյունաբերության փուլային դադարեցում կայուն արդյունաբերության համար

Հայաստանի անտառների շուրջ 70%-ը դեգրադացված է, ինչը հանքարդյունաբերության արդյունք է։ Հանքարդյունաբերությունը վատթարացնում է օդի որակը և իր ետևից թողնում ավելի քիչ ծառեր, որոնք կկլանեին աղտոտիչները:

Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը 2024 թվականի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ մթնոլորտային օդի պահպանության խախտումները պատճառել են 2,36 մլրդ դրամի վնաս։

Հանքարդյունաբերության ոլորտը նպաստում է Հայաստանի ՀՆԱ-ի 3%-ով, սակայն Հայաստանի չորս մարզերում հանքարդյունաբերական աշխատանքների վայրերի մոտից վերցված փորձանմուշները հայտնաբերել են ծանր մետաղներով զգալի աղտոտվածություն և թույների բարձր քանակներ տեղի բնակիչների մոտ: Այս աղտոտումը պահպանվում է տասնամյակներ շարունակ:

Երկարաժամկետ բարեկեցության ծախսերը, հավանաբար, կգերազանցեն ոլորտի ներդրումը ՀՆԱ-ում, ինչը լուրջ հարցեր է առաջացնում այս մոտեցման կայունության մասին:

Մտցնել կատալիտիկ փոխարկիչների մասին օրենքներ:

Միացեք մեզ

Անկախ նրանից, թե դուք ցանկանում եք կամավոր աշխատել, կազմակերպել միջոցառումներ, տարածել իրազեկություն կամ օգտագործել ձեր յուրահատուկ հմտությունները, ձեր աջակցությունն անգնահատելի է մեր պայքարում հանուն ավելի առողջ և մաքուր Երևանի:

Այս օդը 1 օրում շնչելը հավասարազոր է օրական 30 ծխախոտ ծխելուն:

Գիտելիքի կենտրոն