Ինչպես է օդի աղտոտվածությունը ազդում Հայաստանի մահացության մակարդակների վրա:

2023 թ.-ին Հայաստանում PM2.5-ի միջին մակարդակը կազմել է 26.4 մկգ/մ³, ինչը զգալիորեն գերազանցել է հարևան Վրաստանին (16.4 մկգ/մ³), Ադրբեջանին (18.8 մկգ/մ³), և նույնիսկ Թուրքիային (20.3 մկգ/մ³):

Օդի այս աղտոտվածությունը փոխկապված է տարատեսակ հիվանդություններից մահացության տագնապալի բարձր մակարդակի հետ.

🔴 Սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ). Հայաստանը առաջատարն է 378,9 մահացությամբ 100,000-ից, երկուսուկես անգամ Ադրբեջանի 155,1-ից շատ և զգալիորեն գերազանցելով Վրաստանի 216,3-ը:

🔴 Կաթված. Վրաստանում կաթվածից մահացության դեպքերը ապշեցուցիչ բարձր են՝ 335,8 (Վրաստանում գիրության մակարդակը կրկնակի գերազանցում է Հայաստանին), սակայն Հայաստանի 85,9-ը  բարձր է Ադրբեջանի 54,3-ից և Թուրքիայի 65,5-ից:

🔴 ԹՔՕՀ և թոքերի քաղցկեղ. Հայաստանն ու Թուրքիան ունեն միանման մահացության բարձր մակարդակ, որը հավանաբար օդի որակի, ծխելու և վառելափայտի օգտագործումից ներքին տարածքների աղտոտվածության հետևանք է:

Առողջապահական ճգնաժամը Հայաստանում անհերքելի է, և այն պահանջում է հրատապ գործողություններ՝ ուղղված PM2.5-ի աղբյուրներին, ներառյալ չկարգավորվող թափոնների այրումը, մեքենաների արտանետումները և բնակելի վառելիքի այրումը:

ԱՀԿ-ն նշում է, որ ՍԻՀ-ից և ինսուլտից մահացությունների առնվազն 16%-ը օդի աղտոտվածության հետևանք է, իսկ ԹՔՕՀ-ն և թոքերի քաղցկեղը օդի որակի անմիջական հետևանքն են:

Մաքուր օդը իրավունք է, ոչ թե արտոնություն։ Եկեք պայքարենք օդի ավելի լավ որակի համար և փրկենք կյանքեր:

Կիսվեք այս հրապարակմամբ՝ օդի աղտոտվածության մասին իրազեկությունը բարձրացնելու համար: