Ինչպե՞ս է Լոս Անջելեսը լուծել իր օդի խիստ աղտոտվածությունը:

Flat A5 6

Լոս Անջելեսը վաղուց հայտնի է եղել իր օդի աղտոտվածությամբ, մասնավորապես աղտոտված մշուշով:

Այնուամենայնիվ, քաղաքականության, նորարարության և հանրային իրազեկման շնորհիվ քաղաքի իրավիճակը զգալիորեն բարելավվել է:

Ահա, թե ինչպես է դա տեղի ունեցել և ինչ է շարունակում կատարվել այսօր:

1940-1950-ական թվականներին Լոս Անջելեսը բախվել էր հանրային առողջության ճգնաժամի՝ օդի աղտոտվածության պատճառով:

Քաղաքի տեղակայումը, որ նման է ավազանի՝ շրջապատված լեռներով, ներսում է պահում աղտոտիչները, իսկ ջերմաստիճանային փոփոխություններն ավելի են խորացնում այդ խնդիրը:

Արդյունաբերության արագ աճը, ավտոմեքենաների օգտագործումը և վառելիքի այրումը մեծապես նպաստել են աղտոտված մշուշի առաջացմանը:

Ինչպե՞ս են նրանք խնդիրը լուծել:

1947

Ստեղծեցին ԱՄՆ-ում օդի աղտոտվածության առաջին տարածաշրջանային գործակալություններից մեկը՝ the Air Pollution Control District (APCD), որը կարգավորելու էր արդյունաբերական արտանետումները:

1970

ԱՄՆ-ի Մաքուր օդի մասին օրենքը սահմանեց օդի որակի խիստ չափանիշներ: Կալիֆոռնիան կիրառեց նույնիսկ ավելի կոշտ կանոնակարգեր, որոնք պահանջում էին, որ մեքենաները ունենան կատալիտիկ փոխարկիչներ:

1984

Smog Check Program-ը ներդրվել էր մեքենաների՝ արտանետումների ստանդարտներին համապատասխանելու համար:

1980s

Գործարաններից և արտադրամասերից պահանջվեց կիրառել ավելի մաքուր տեխնոլոգիաներ ու նվազեցնել արտանետումները: Սա իր մեջ ներառում էր ավելի մաքուր վառելիքի օգտագործում և արտանետումները վերահսկող սարքերի առկայություն:

1990s

Ներդրվեց «Զրո արտանետումների տրանսպորտային միջոց» (ZEV) մանդատը, որը խրախուսում է էլեկտրական և հիբրիդային մեքենաները:

2000s

Հասարակական տրանսպորտում ներդրումները, ներառյալ Լոս Անջելեսի մետրոյի ընդլայնումը, բնակիչներին խրախուսեցին քչացնել անձնական մեքենաներից օգտվելը:

2006

Մաքուր Օդի Համար Գործողությունների ծրագիրը նպատակաուղղված էր նավահանգստում նավերից, բեռնատարներից և գնացքներից արտանետումների դեմ՝ կտրուկ նվազեցնելով օդում մասնիկների և ազոտի օքսիդների քանակը:

Հիմա

Այսօր, քաղաքը շարունակում է աշխատել, որպեսզի ավելի բարելավի իր օդի աղտոտվածության որակը…

Խրախուսում է EV (էլեկտրական տրանսպորտային միջոցների), EV լիցքավորման ենթակառուցվածքի ընդունումը և պարտավորեցնում, որ փոխադրական ծառայությունները (Uber, Lyft և այլն) անցնեն էլեկտրական տրանսպորտային միջոցների:

Պարտավորված է մինչև 2045 թվականը անցնել 100%-ով վերականգնվող էներգիայի:

Իրականացրել է քաղաքականություն, ըստ որի խթանել է քայլելու համար նախատեսված թաղամասերը, հեծանվային ուղիները և կանաչ տարածքները՝ նվազեցնելով մեքենաներից կախված լինելը:

Օդի որակի շարունակական հետևում՝ չափորոշիչներին համապատասխանելու համար:

Կրթական ծրագրերն ու միջոցառումները բնակիչներին տեղեկացնում են անձնական արտանետումների նվազեցման և մաքուր օդին ուղղված նախաձեռնությունների կարևորության մասին:

Արդյունքնե՞րը:

2023-ին, 7 ամսվա միջինացված ցուցանիշը «լավ» էր, իսկ 5 ամսվանը՝ «միջին»

Թեև օդի աղտոտվածությունը մնում է մտահոգիչ, քաղաքի ընդհանուր օդի որակը կտրուկ բարելավվել է, և շատ քիչ օրեր են դասակարգվում որպես «վնասակար»:

Օդի աղտոտվածության կրճատումը հանգեցրել է բնակիչների շրջանում շնչառական և սրտանոթային առողջության զգալի բարելավմանը:

Երեւանը ՊԵՏՔ Է անդրադառնա իր մահացու իրավիճակին:

Լոնդոնի և Լոս Անջելեսի նման քաղաքները շարունակաբար իրականացնում են օդի որակի բարելավմանն ուղղված միջոցառումներ։

Մինչդեռ Հայաստանում կատալիտիկ փոխարկիչների առկայությունը դեռևս օրենսդրական պահանջ չէ, չնայած զարգացած երկրներում վերջին 50 տարում սա օրենք է:

Ի՞նչ կարող եք անել դուք:

Բարձրացրեք իրազեկության աստիճանը: Կիսվեք հրապարակմամբ:

Ստորագրեք միջնորդագիրը և պահանջեք փոփոխություն: